
ՀՀ ոստիկանության Արթիկի բաժին հունվարի 11-ին դիմած կինը, հայտնել է, որ իր տան պատուհանի մետաղյա ճաղավանդակը պոկելով` սենյակից գողացել են ոսկյա զարդեր եւ բջջային հեռախոս` պատճառելով 450 հազար դրամի նյութական վնաս: Ինչպես armlur.am ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, պարզվել է, որ գողությունը կատարել է կնոջ նախկին ամուսինը` 1961 թվկանին ծնված, նախկինում դատապարտված Սմբատ Վ.-ն: Գողոնը մասամբ առգրավված է: Կատարվում է նախաքննություն: