
Ամերիկյան Արկանզաս նահանգը վերացրել է միասեռ ամուսնության արգելքը:
Դատավոր Քրիս Պյացցան համարել է, որ նահանգում նման արգելքի համար ռացիոնալ պայմաններ չկան: Սակայն տվյալ պահին դեռևս հստակ հայտնի չէ, թե ոչ ավանդական զույգերը երբ կկարողանան գրանցել իրենց ամուսնությունները:
«Դա ոչ սահմանադրական փորձ է` նեղացնելու «հավասարություն» բառի իմաստը», – ընդգծել է Քրիս Պյացցան:
Ինչպես հիշեցնում է Интерфакс-ը, անցած տարի ԱՄՆ-ի Գերագույն դատարանը վերացրել էր միասեռ ամուսնությունների արգելքը՝ համարելով այն ոչ սահմանադրական: Վերջին մի քանի ամսվա ընթացքում միասեռ ամուսնությունների օգտին իրենց օրենսդրությունները վերանայել են Միչիգանը, Տեխասը, Յուտան, Օկլահոման և Վիրջինիան: