Մեքենան տրամադրել է մարմնավաճառներին «գործի» համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Չարենցավանի 52-ամյա բնակիչ Վազգեն Արսենյանը մոտ մեկ տարի մարմնավաճառներ Արփինե Դեմիրճյանի և Նանա Պետրոսյանի համար հարմարավետ պայմաններ ստեղծելով` խրախուսել է նրանց մարմնավաճառությանը:

Armlur.am-ին հայտնի է դարձել, որ Արսենյանը մեկ տարի իր շահերից ելնելով` վերոնշյալ մարմնավաճառներին է տվել իր անձնական «Օփել» մակնիշի 34LM 742 համարանիշի ավտոմեքենան, որպեսզի նրանք մեքենայի մեջ սպասարկեն հաճախորդներին:

Հայտնի է նաև, որ Վազգեն Արսենյանն իր մեքենան մարմնավաճառներին է տրամադրել վարձատրությամբ` յուրաքանչյուր օրվա համար 5000 ՀՀ դրամով:

 

Տեղեկացնենք նաև, որ Արսենյանի մեքենան մշտապես կայանվել է Երևան քաղաքի Արտաշիսյան փողոցի 44 հասցեում գտնվող «Մայամի» հյուրանոցի մոտ:

Դեպքի առթիվ Շենգավիթ համայնքի դատախազությունում հարուցվել է քրեական գործ և ուղարկվել Շենգավիթի առաջին ատյանի դատարան: Գործը քննվում է դատավոր Նելլի Բաղդասարյանի վարույթում:

Մեղադրական եզրակացության մեջ նշվում է, որ Արսենյանն իր արարքով նպաստել է մարմնավաճառների` պոռնկությամբ զբաղվելուն:

Արսենյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 262 հոդվածի 2 մասի 5 կետով: Այսինքն` պոռնկությամբ զբաղվելու համար որջեր կազմակերպելը, պահելը կամ կավատությունը՝ պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ ուղղիչ աշխատանքներով՝ առավելագույնը մեկ տարի ժամկետով, կամ կալանքով՝ մեկից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը հինգ տարի ժամկետով:

Նախկինում չդատված կավատի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությամբ չհեռանալը:

Տաթև Հարությունյան




Լրահոս