
ՀՀ կառավարության որոշմամբ պարտադիր զինվորական ծառայության զորակոչից մինչև 2013 թ. աշնանային զորակոչը տարկետում է տրվել ՀՀ ֆուտբոլի ազգային հավաքականի անդամ Էդուարդ Թաթոյանին։ Ներքին Նորմանդիայի Կանի տեխնոլոգիաների համալսարանական ինստիտուտի մագիստրատուրայի սան Արարատ Չախոյանը տարկետում է ստացել մինչև 2013 թ. գարնանային, իսկ Մոսկվայի ատամնաբուժական համալսարանի ուսանող Արմեն Սարգսյանը` մինչև 2012 թ. աշնանային զորակոչը։