
Hotnews.am կայքի աղբյուրներով, երեկ ՕԵԿ-ի անդամներից մեկը մեկնել է Չինաստան: Այցը ունեցել է հատուկ նպատակ. Չինաստանից ներկրել էժանագին չինական հեռախոսներ` ընտրությունների ժամանակ դրանք որպես ընտրակաշառք բնակիչներին բաժանելու նպատակով: Այս քայլը, բնականաբար, ՕԵԿ նոր տեխնոլոգիաների ոլորտից է` շարքային ընտրողին առաջարկել ոչ թե 5 000 դրամ, որը աչք ծակող է և որպես կաշառք բնորոշելի, այլ պատրաստի և նոր հեռախոս, որը պարզապես նվեր է կուսակցության կողմից, ինչպես ամանորյա մեկ տուփ հյութը: