Անչափահասների գործով բաժանմունքի պետն ու տեսուչը կալանավորվել են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ Ոստիկանության Երևան քաղաքի վարչության Նոր Նորք անչափահասների գործերով բաժանմունքի պետը և տեսուչը մեղադրվում են անձին ապօրինաբար ազատությունից զրկելու, կաշառք պահանջելու եւ ստանալու մեջ։

Ըստ մեղադրական եզրակացության` Նոր Նորք անչափահասների գործերով բաժանմունքի պետը, ոստիկանության մայոր Սամվել Հակոբյանը և անչափահասների գործերով բաժանմունքի տեսուչ, ոստիկանության լեյտենանտ Ֆելիքս Մկրտչյանը խմբով, շորթմամբ ստացել են խոշոր չափով կաշառք:

Բացի այդ, պաշտոնյաները, Ջիվան Մարտիրոսյանին շուրջ 8 ժամ ապօրինի ազատությունից զրկելով, պահել են ՀՀ Ոստիկանության Նոր Նորքի վարչական շենքում:

Սամվել Հակոբյանին և Ֆելիքս Մկրտչյանին մեղադրանք է առաջադրվել` ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 1,2,3 կետերով, 309-րդ հոդվածի 1-ին մասով:

Ֆ.Մկրտչյանին մեղադրանք է առաջադրվել նաև՝ 34-178-րդ հոդվածի 2-րդ մասի 1.1 և 5-րդ կետերով:

Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը։




Լրահոս