“”Չորրորդ ինքնիշխանությունն”” իր հունվարի 11-ի համարում, հղում անելով սեփական տեղեկությունների՝ գրել էր, որ իր տեղեկություններով ATV-ի տնօրեն Հրաչ Քեշիշյանին պաշտոնանկ են արել: Նրան առաջարկվել է “”Արմենիա””, “”Արմնյուզ”” և “”ATV”” հեռուստաընկերությունների գլխավոր պրոդյուսերի պաշտոնը: Թերթը հիշեցնում է, որ ինչպես ինքն էր գրել, այս պաշտոնի անունն, անշուշտ, հնչեղ է, բայց իրականում հոլդինգի ղեկավարությունը լուծել է շատ էական խնդիր, այն է` Հրաչ Քեշիշյանից ազատագրել է մի ամբողջ հեռուստաընկերություն` իր քաղաքական ու լրատվական բլոկով հանդերձ: “”Գրել էինք նաև, որ մի քանի օր առաջ, երբ Հրաչ Քեշիշյանին ազատել են աշխատանքից, վերջինս չնախատեսված ժողով է հրավիրել և ընդլայնված ժողովի շրջանակներում բոլորի համար անսպասելի հայտարարել է, թե աշխատանքից ազատված է նաև ATV հեռուստաընկերության “”Փաստ”” մեդիա ցանցի գլխավոր խմբագիր Վարդուհի Սիմոնյանը: Խոսքն, ըստ էության, լրատվական թողարկումների խմբագրի մասին է: Մեր այս հրապարակումը երեկ հաստատել է Հրաչ Քեշիշյանը””,– ընդգծել է թերթը:
Չորորդ Ինքնիշխանություն. Հրաչ Քեշիշյանին պաշտոնանկ են արել ATV-ի տնօրենի պաշտոնից
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ