Հայկական ժամանակ. Ընտրություններից հետո թերևս Տիգրան Սարգսյանը դառնա ԱԺ նախագահ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կառավարության իրազեկ աղբյուրները թերթին հայտնել են, որ վարչապետ Տիգրան Սարգսյանը մտադիր է ԱԺ գործուղել իր աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տիգրան Գևորգյանին` ԱԺ աշխատակազմի ղեկավարի կարգավիճակով: Մի առիթով վարչապետը նեղ շրջանակում արդեն հայտարարել էր` Աժ աշխատակազմի ղեկավարին էլ իմ մարդուն նշանակեմ, խորհրդարանը լրիվ իմը կլինի: ՀՀԿ-ականնների շրջանում խոսվում է, թե առաջիկա խորհրդարանական ընտրություններից հետո Տիգրան Սարգսյանը թերևս դառնա ԱԺ նախագահ և հիմիկվանից իր մարդկանց է փորձում գործուղել ԱԺ: Իսկ Տիգրան Գևորգյանը նախկինում եղել է Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ առաջին ատյանի դատարանի աշխատակազմի ղեկավար, Վերաքննիչ քրեական դատարանի աշխատակազմի ղեկավար, “”SCM””, “”Ուկրաինսկի Ռիթեյլ”” ՍՊԸ գլխավոր տնօրենի տեղակալ: Այս պահին, ինչպես հայտնել ենք, Գեղամ Ղարիբջանյանի փոխարեն ԱԺ աշխատակազմի ղեկավարի պարտականությունները դրված են երգչուհի Սոֆի Մխեյանի հոր` Գագիկ Մխեյանի վրա, որը նույնպես փորձում է տիրանալ այդ պաշտոնին: Նրա հնարավորությունները, սակայն, բարձր չեն գնահատվում:  




Լրահոս