
Ինչպես armlur.am –ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այսօր առավոտյան ժամը 9-ի սահմաններում ՀՀ ոստիկանության Մասիսի բաժին ահազանգ է ստացվել անհայտ քաղաքացուց, որ Արարատի մարզի Գեղանիստ գյուղով անցնող ջրանցքի մեջ կա դիակ:Ջրանցքի միջից դուրս է բերվել տղամարդու դիակ:Ըստ դատաբժշկական նախնական տեղեկությունների՝ դիակի վրա չկան բռնության հետքեր:Ոստիկանության ձեռնարկած օպերատիվ քննչական աշխատանքների արդյունքում պարզվել է դիակի իչնքնությունը: Նա Երևան քաղաքի Չարբախ թաղամասի բնակիչ 70-ամյա Յուրի Գրիգորյանն եր, ով, ըստ ֆոտոլրագրողի, աշխատում եր Չարբախի շուկայում՝ որպես պահակ:Ֆոտոլրագրողը հայտնում է որ, ըստ հավաքվածների, Յ. Գրիգորյանը տառապում եր հոգեկան հիվանդությամբ: