
armlur.am -ին ՀՀ նախագահի մամլո գրասենյակիվց տեղեկացնում են, որ Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանն աշխատանքային այցով Արմավիրի մարզում է: Երկրի ղեկավարը նախ` այցելեց մարզի Բաղրամյան շրջանի Վանանդ գյուղում “Եվրոթերմ” ընկերության կառուցվող արտադրամասի տարածք: Ս. Սարգսյանը ծանոթացավ շինարարական աշխատանքներին ու հեռակա ծրագրերին:Նշենք, որ ընկերությունը ՀՀ առաջատար ձեռնարկություններից է, որը զբաղվում է մրգերի, բանջարեղենի վերամշակմամբ ու բնական հյութերի պատրաստմամբ: Ընկերության 2010 թ. շրջանառությունը կազմել է շուրջ 2.69 մլրդ դրամ: Իսկ անցած տարի արտադրության ծավալները կազմել են շուրջ 635 հազ կգ, իրացումը նախատեսված է այս տարվա ընթացքում: Նշենք, որ ՀՀ նախագահը այցելեց գյուղի վերանորոգված դպրոց, նա կլինի նաև Էջմիածնում: