Արդյունավետ ուսումնական տարի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԼՂՀ ՊԲ լրատվության բաժնից armlur.am ին տեղեկացնում են, որ ԼՂՀ ՊԲ ուսումնական տարվա առաջին օրերին անձնակազմի հետ անցկացվեցին հասարակական պետական պատրաստության պարապմունքներ և մարտական պատրաստականության մարտավարաշարային համալիր մարզումներ՝ ջոկի, դասակի, վաշտի, գումարտակի, իսկ վերջին փուլում նաև զորամասի կազմով: Նշված միջոցառումների ընդհանուր նպատակն էր, յուրաքանչյուր զինծառայողի ուսուցանել այն խնդիրները, որոնք պետք է իրականացվեն մարտական հաշվարկի համաձայն, զորամասը մարտական պատրաստականության տարբեր աստիճանների բերելու դեպքում:2011 և նախորդ տարիների դրական ողջ փորձը ուսումնասիրվել է հանգամանորեն: Հաշվի են առնվել այն բացթողումներն ու թերացումները, որոնք այս կամ այն պատճառով տեղ էին գտել նախորդ փուլերի ընթացքում, և ըստ այդմ, պլանավորվել է անելիքների այն ամբողջ ծրագրային համալիրը, որը ուղենշային կլինի 2012 թվականի համար:Ինչպես ազդարարել անձնակազմին, ինչպիսի գործողություններ իրականացնել տագնապով վերկացի ժամանակ և կարողանալ տեղավորվել սահմանված ժամանակի մեջ, ինչպես և ինչ հերթականությամբ ստանալ զենքերն ու ուսապարկերը և պատրաստ լինել վերադասի կողմից հետագա խնդիրների առաջադրմանը, սրանք այն ոչ բոլոր գործողություններն են, որոնք յուրացնում էին զինծառայողները ուսումնական փուլի առաջին օրերի մարտավարաշարային պարապամունքների ժամանակ:Նոր ուսումնականի սկիզբը արդյունավետ էր, և դատելով պարապմունքների հաջող մեկնարկից, կարող ենք իրատեսորեն հուսալ, որ այն կունենա նաև նույնքան հաջող ընթացք: 




Լրահոս