17 մլն դրամ յուրացրած Հայփոստի գանձապահը ինքնասպանություն է գործել` խմելով 3 շիշ էսենցիա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ ինքնասպանություն է գործել “Հայփոստ” ՓԲԸ Կոտայքի բաժնի ավագ գանձապահը: Այս մասին տեղեկությունը հաստատեցին ոստիկանության լրատվական ծառայությունից` armlur.am-ին հայտնելով, որ հունվարի 12-ին, ժամը 15.00-ին “Արմենիա” բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել, որ էսենցիայի թունավորմամբ իրենց մոտ է տեղափոխվել 1963թ. ծնված Անդրանիկ Մանուկյանը` “Հայփոստ” ՓԲԸ-ի Կոտայքի բաժնի ավագ գանձապահը:Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը Անդրանիկ Մանուկյանը Աբովյան-Ջրաբեր ճանապարհի 3-րդ կմ-ին` ծառերի տակ, ինքնասպանություն գործելու նպատակով 3 շիշ էսենցիա է խմել և տեղափոխվել հիվանդանոց: Նույն օրը` ժամը 20.00-ի սահմաններում նա “Արմենիա” բժշկական կենտրոնում մահացել է:Հուվարի 12-ին Հայփոստ ՓԲԸ Կոտայքի բաժնի տնօրենը հաղորդում է տվել ոստիկանության Կոտայքի բաժին, որ ժամը 14.30-ին իրենց են զանգել “Արմենիա” բժշկական կենտրոնից և հայտնել, որ Մանուկյանը խմել է էսենցիա ու թունավորված ծանր վիճակում գտնվում է հիվանդանոցում, որից հետո իրենց կողմից կազմվել է համապատասխան հանձնաժողով, կատարվել է դրամարկղի գույքագրում, որի արդյունքում պարզվել է, որ դրամարկղից պակասում է 17 113 474 դրամ, որը յուրացվել է Մանուկյանի կողմից:Կոտայքի քննչական բաժնում փաստի առիթվ հարուցվել է քրեական գործ` ՀՀ Քրեական օրենսգրքի 179 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Կատարվում է նախաքննություն:




Լրահոս