
Թուրքմենստանում հրապարակվել եւ ուժի մեջ է մտել քաղաքական կուսակցությունների մասին օրենքը: Հունվարի 10-ին այն առաջին անգամ ընդունվեց երկրի խորհրդարանի եւ հաստատվեց՝ նախագահ Ղուրբանղուլի Բերդիմուհամեդովի կողմից: 20 տարվա անկախության ընթացքում 1991թ.-ից Թուրքմենիայում միայն մեկ կուսակցություն կար՝ երկրի նախագահի գլխավորած Դեմոկրատական կուսակցությունը: