Երեկ թերթին հայտնի է դարձել, թե նախընտրական շրջանում ովքեր են զբաղվելու կոալիցիոն երեք կուսակցությունների նախընտրական քարոզչությամբ: ՕԵԿ-ում այդ պատասխանատվությունն իր ուսերի վրա է վերցրել կուսակցության փոխնախագահ Մհեր Շահգելդյանը, որն անցած ընտրությունների ժամանակ եղել է ՕԷԿ-ի շտաբի պետը: ԲՀԿ-ում պատասխանատվությունը դրված է կուսակցության խորհրդարանական խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի վրա, ով, ի դեպ, եղել է նախկին լրագրող: Նա “”Երկիր””-ի հետ զրույցում ասել է, որ ինքը համակարգելու է լրատվամիջոցների հետ աշխատանքը, նաև համակարգելու է միջազգային դիտորդների հետ հանդիպումներն ու նրանց հետ կապված մի շարք այլ հարցեր: ՀՀԿ_ում նախընտրական քարոզչության ղեկը պահելու է ՀՀԿ շտաբի պետի տեղակալ Միքայել Մինասյանը, սակայն չի բացառվում, որ լրատվամիջոցների հետ աշխատանքի և մի շարք այլ մանր-մունր հարցերի հետ կաապված նրա համար տեղակալ գտնեն:
Երկիր. Հայտնի են ՀՀԿ-ի, ՕԵԿ-ի և ԲՀԿ-ի նախընտրական քարոզչության ղեկավարները
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ