
Ինֆորմացիոն հոսքն, ինչ խոսք, շատ արագ է ընթանում: Իրադարձություններն այնքան շատ են, որ մարդիկ, հնարավոր է, շատ իրադարձություններ բաց թողնեն: Սակայն սրա հավանականությունը շատ փոքր է, քանի որ համացանցը լուծում է բոլոր հարցերը:
Armlur.am-ի հարցմանը, թե լրատվական ո՞ր միջոցներից են օգտվում մարդիկ` իրադարձություններին ծանոթանալու համար, մեր համաքաղաքացիները հստակ պատասխաններ ունեին:
Այս դեպքում ևս գործում է տարիքային հստակ սահմանափակում:
Երիտասարդները բացառապես օգտվում են համացանցից, իսկ տարեցները` հեռուստատեսությունից: