“”Ժառանգություն”” խմբակցության անդամ Զարուհի Փոստանջյանը երեկ նամակ է գրել Վլադիմիր Գասպարյանին, որում նշել է, թե ինքը մի խմբի հետ հունվարի 15-ին գնալու է Թեղուտ և Շնող, ու քանի որ հնարավոր են մարդկային կուտակումներ, խնդրում է ապահովել հավաքված մարդկանց անվտանգությունը: Երբ մենք ընկերներով քաղաքից դուրս ենք գնում` խնջույքի, նախապես չենք դիմում ոստիկանապետին, թե` բարի եղեք ապահովել մեր անվտանգությունը, քանի որ հարևան սեղանակիցներից ինչ-որ մեկը կարող է հարբած լինել և վեճի մեջ բռնվել մեր կողմի տաքգլուխների հետ: Չենք գրում ոչ այն պատճառով, որ իրադարձությունների զարգացման նման սցենարը բացառում ենք: Ուղղակի գիտենք, որ ոստիկանության պարտականությունն է հասարակական կարգ ու օրինականություն ապահովել ՀՀ տարածքի յուրաքանչյուր քառակոսի սանտիմետրի վրա: Իսկ եթե կասկածում ենք, որ թերանալու է իր պարտականությունների մեջ, մինևունն է` ոչ մի նամակով հնարավոր չէ փարատել այդ կասկածները:
Հրապարակ. Փոստանջյանը դիմել է ոստիկանապետին` խնդրելով անվտանգություն ապահովել
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ