
Մեկ աշխատանքային շաբաթվա ընթացքում՝ ապրիլ 21-ից մայիսի 4-ն ընկած ժամանակահատվածում, հայաստանյան բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 64 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 83.4 մլն ԱՄՆ դոլար:
Ինչպես տեղեկացնում են Կենտրոնական բանկի Հասարակայնության հետ կապերի ծառայությունից՝ նախորդ շաբաթվա համեմատ բանկերը ավելացրել են ինչպես դրամով, այնպես էլ ԱՄՆ դոլարով վարկավորման ծավալները:
Նշենք, որ ապրիլ 14-20-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել էր 37.2 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 66.1 մլն ԱՄՆ դոլար: