![](https://armlur.am/wp-content/uploads/2012/01/16//16323.jpg)
Սյունիքի մարզի Կապան քաղաքի ոստիկանության բաժնից ԱԻՆ տեղեկություն է ստացվել, որ Կապան քաղաքի Երկաթուղայինների փողոցի թիվ 9 շենքի 55-րդ բնակարանի բնակիչն ուզում է ինքնասպան լինել` 9-րդ հարկից ցած նետվելով: Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական ջոկատը: Մինչ փրկարարների դեպքի վայր հասնելն` իրավապահ մարմինները բացել են բնակարանի դուռը և կանխել Նարինե Օհանջանյանի (տառապում է հոգեկան հիվանդությամբ) ինքնասպանության փորձը: Վերջինը 1-02 աշխատակիցների կողմից տեղափոխվել է Կապանի հոգեբուժարան: