
Արգենտինացի լեգենդար ֆուտբոլիստ Դիոգո Մարադոնան երիկամային խիստ ծակոցների ախտանիշներով հոսպիալացվել է Դուբայի կլինիկաներից մեկում: Այդ մասին հայտնում է իսպանական “”Մագսա”” թերթը: Մոտակա ժամանակաշրջանում 51-ամյա Դիեգո Մարադոնան, ով զբաղեցնում է Դուբայի “”Ալ-Վասլ”” ակումբի գլխավոր մարզիչի պաշտոնը, կվիրահատվի: Հաղորդագրության մեջ նաև նշվում է, որ, եթե վիրահատության ժամանակ բարդություններ չառաջանան, ապա պատմության մեջ ամենահայտի ֆուտբոլիստներից մեկը կլքի կլինիկան հենց երկուշաբթի: Նշենք, որ “”Ալ-Վասլ”” ակումբը Մարադոնայի գլխավորությամբ վերջին հինգ խաղերում ոչ մի հաղթանակ չի տարել: