Գյումրու կենտրոնական մասում, Շիրակի մարզպետարանի և քաղաքային ոստիկանության հարևանությամբ են գտնվում նախկին Լենտեքստիլ կոմբինատին պատկանող, ներկայումս մասնավոր անձի սեփականությունը հանդիսացող, կիսախարխուլ հանրակացարանները, տեղեկանում ենք ,Շիրակ կենտրոնիե կայքից: Քառահարկ այդ հանրացարաններում նախկինում բնակվում էին ԽՍՀՄ-ի տարբեր հանրապետություններից տեքստիլ կոմբինատի համար բերված երիտասարդ աշխատուժը, հիմնականում աղջիկներ: Նրանցից մի քանիսը մինչև օրս ապրում են այդ նույն, երկրաշարժից խարխլված և հետագա տարիներին կիսով չափ փլված շինություններում:Կենտրոնի աշխատակիցները որոշել են այցելել և ծանոթանալ այդ հանրակացարաններից մեկում ապրող մի քանի ընտանիքների պայմաններին և առաջին իսկ հայացքից տպավորություն ստացել, որ Գյումրու տնակները այդ հանրակացարանների հետ համեմատած առանձնատներ են թվում:Ըստ “Շիրակ կենտրոնի” տեղեկատվության՝ Նժդեհի 7 հանրակացարանում բնակվում է մոտ 20 ընտանիք, նրանցից և ոչ մեկը չունի կոմունալ որևէ հարմարություն, անգամ ջուր և կոյուղի: Բնակիչների համար որպես զուգարան ծառայում է նույն շենքի մյուս` փլված մասը: Նրանք բնակվում են համատարած հակահիգիենիկ պայմաններում: Այդ շենքերում մասսայաբար քանդված են աստիճանները և անգամ մի անզգույշ շարժում կարող է դառնալ ճակատագրական …Այնտեղ պատսպարված մոտ 20 ընտանիքներից գրեթե կեսը, նախկին ԽՍՍՀՄ-ի հանրապետություններից եկած, տարբեր ազգություններին պատկանող մարդիկ են: Նրանցից բնակարան ստանալու հավակնորդ էին միայն չորս ընտանիք, իսկ մի քանիսը նախկինում բնակարանների փոխարեն ստացել էին ԲԳՎ-ներ, այսինքն նրանց տրվել էր բնակարան գնելու համար գումարներ, սակայն ինչպես այլ շատ գյումրեցի անօթևան ընտանիքներ, գումարները ծախսել էին ոչ բնակարաններ գնելու նպատակով: Կային նույնիսկ այնպիսի ընտանիքներ, որոնք պարզապես պահանջվող փաստաթղթերն անգամ չէին հանձնել աղետի գոտու բնակարանների բաշխման հանձնաժողովին, տեղեկացնում է “Շիրակ կենտրոնի”կայքը և առաջարկում առավել մանրամասն տեղեկանալ իր պատրաստած տեսանյութից.
Գյումրիում տասնյակ անօթեվաններ բնակվում են կիսափլված շենքերում (տեսանյութ)
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ