Թուրք մարզիկը հրաժարվեց մենամարտել Դավիթ Խաչատրյանի հետ (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ մամուլի ասուլիսից հետո Թուրքիան հրաժարվեց իր մարզիկին թույլ տալ մրցել ProFC վարկածով աշխարհի չեմպիոն Դավիթ Խաչատրյանի հետ: Պատճառը 1915 թվականի Ցեղասպանության պաստառով հանդես գալն էր:

Այդ մենամարտը Թուրքիայում պետք է ցուցադրվեր ուղիղ եթերով. «Եթե պաստառը չլինի` համաձայն ենք»,- հայտարարել է թուրք մարզիկի մարզիչը:

Թուրք մարզիչ Հասան Գյանջբեյն ասել է. « Դուք զբաղվում էք միջազգային քաղաքական ասպարեզում գոյություն չունեցող երևույթի քարոզչությամբ»:

 Դավիթ Խաչատրյանն իր հերթին հակադարձել է. «Դուք էլ կարող էք Ձեր պաստառի վրա փակցնել, որ 1915 թվականին Ցեղասպանություն չի եղել և կտեսնենք, թե ում կհավատան ազգերը»:

Կողմերը համաձայնության չեն եկել, և մարտը հետաձգվել է:

Թուրք մարզիկին ձեռնոց է նետել ռուս մարզիկը` Օլեգ Աֆանեսեվը: Մարտը տեղի կունենա վաղը` ժամը` 19:00 –ին:

Հիշեցնենք, որ ProFC վարկածով աշխարհի չեմպիոն Դավիթ Խաչատրյանը Հայաստանում պետական մարմիննրի կողմից աջակցություն չստանալու պատճառով որոշել է ընդունել ռուսական կողմից արված առաջարակությունն ու այսուհետ հանդես գալ ՌԴ դրոշի ներքո:

10157284_664954980206822_9130944914312793576_n

10267771_663506463685007_7110569921363097605_n

10245272_658522497516737_9119676132524419969_n

1489167_662476270454693_8507870199195724593_n

1511101_656131077755879_1133020645_n

1978606_656497781052542_748581269_n

1939834_654715977897389_1626938985_n

10151983_654715974564056_1328954894_n

 




Լրահոս