
Իսպանիայի Պրիմերայի 19-րդ տուրի խաղային վերջին օրը նախատեսված էր 5 հանդիպում: Մադրիդի “”Ատլետիկոն”” սեփական խաղադաշտում 3-0 հաշվով հաղթեց “”Վիլյառեալին””: Նույն հաշիվը գրանցվեց նաև Բիլբաոյում, որտեղ “”Ատլետիկն”” առավելության հասավ “”Լեւանտեի”” նկատմամբ: Կատալոնական “”Բարսելոնան”” 4:2 հաշվով առավելության հասավ “”Բետիսի”” նկատմամբ:Կապտանռնագույնների կազմում դուբլի հեղինակ դարձավ Աշխարհի 2011թ.-ի լավագույն ֆուտբոլիստ Լիոնել Մեսսին: