
Դանիայի մայրաքաղաք Կոպենհագենում ավարտվեց «Եվրատեսիլ 2014» երգի մրցույթի եզրափակիչ փուլը:
Հայաստանի մասնակից Արամ MP3-ն 37 երկրների հեռուստադիտողների և պրոֆեսիոնալ ժյուրիի քվեարկության արդյունքում գրավեց չորրորդ տեղը:
Հաղթողն այդքան քննադատությունների ենթարկված Ավստրիայի մասնակիցն է` 290 միավորով:
Առաջին հնգյակն ունի հետևյալ տեսքը` Ավստրիա, Նեդերլանդներ, Շվեդիա, Հայաստան, Հունգարիա:
Առաջարկում ենք դիտել մեր մասնակցի հրաշալի ելույթը ևս մեկ անգամ: