Ռուսաստանի առաջնության ավարտին մի քանի տուր է մնացել: Լավագույն ռմբարկուների մրցավազքում այս պահին առաջատարը ԲԿՄԱ-ից Սեյդու Դումբիան է (17 գոլ) և «Ռոստով»-ից` Ձյուբան (17 գոլ): Նրանց շատ մոտ են գտնվում «Զենիթ»-ից Խալկն ու «Սպարտակ»-ից Յուրա Մովսիսյանը` 15-ական գոլով:
«Sport-express»-ը հարցում է անցկացրել և կազմել առաջատարի իր վարկանիշը:
ԽՍՀՄ-ի տարիների լավագույն ռմբարկու Նիկիտա Սիմոնյանի կարծիքով` առաջատարը կլինի Դումբիան: Մի փոքր ցածր գնահատում են Ձյուբաի և Խալկի շանսերը:
Մովսիսյանի համար, մասնագետի խոսքով, ամենաբարդն է լինելու` ակումբի այժմյան վիճակի պատճառով:
Ռուսաստանի առաջնության` 1993թ. լավագույն ռմբարկու Վիկտոր Պաչենկոն ցանկանում է, որ լավագույն ռմբարկու դառնա Ձյուբան: Նա կարծում է, թե մի քանի ֆուտբոլիստներ կունենան նույն միավորները, և հաղթողը կորոշվի լրացուցիչ հաշվարկների միջոցով:
Ռուսաստանի առաջնության` 2005թ. լավագույն ռմբարկու Դմիտրի Կիրիչենկոն ֆավորիտ է համարում Ձյուբային, քանի որ վերջինս ամենից մեծ շանսերն ունի մնացած երկու խաղում գոլ խփելու համար:
Կայքը հարցում է անցկացրել նաև իր ընթերցողների շրջանում և ստացվել են հետևյալ արդյունքները.