
Ամերիկյան Կալիֆոռնիա նահանգում զանգվածային սպանություն է տեղի ունեցել,- տեղեկացնում է BBC -ին: Համաձայն տեղեկատվության՝ մի բնակարանում հայտնաբերվել է միանգամից 4 մարդու դի, այդ թվում 2 երեխայի, եւս մեկը վիրավոր է: Ոստիկանությունը, ժամանելով բնակարան, հայտնաբերել է մոտ 20 տարեկան կնոջ, 30 տարեկան տղամարդու եւ երկու երեխայի անշնչացած մարմին: Նրանք բոլորը մահացել են հրազենային վնասվածքից:Նախնական տվյալով` կինը ինքնասպանություն է գործել: Նա վերջ է դրել իր կյանքին այն բանից հետո, երբ սպանել է ամուսնուն եւ երկու երեխաներին:Սպանության պատճառները ճշտվում են: