
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը Սիրիայի իշխանություններին կոչ է արել դադարեցնել երկրում շարունակվող արյյունահեղություններ,- հաղորդում Deutsche Welle-ն: “Այսօր ես դարձյալ դիմում եմ Սիրիայի նախագահ Ալ-Ասադին. դադարեցրեք բռնությունը: Դադարեցրեք ձեր քաղաքացիների սպանությունը: Բռնի միջոցները փակուղի են տանում”: Հիշեցնենք, որՄԱԿ-ի վերջին զեկույցի համաձայն՝ 2011-ին մարտի կեսերից Սիրիայում շարունակվող բախումների ժամանակ զոհվել է ավելի քան 5000 մարդ: