
ԱՄՆ-ում հունվարի 15-ին տեղի է ունեցել “Ոսկե գլոբուս” մրցանակի հանձնման արարողությունը: Արարողությունը տեղի է ունեցել Կալիֆոռնիա նահանագի Բեւերլի Հիլզ քաղաքում: 2011 թվականի դրամա ժանրում լավագույն ֆիլմ է ճանաչվել Ալեքսանդր Փեյնի “Ժառանգներ” The Descendants ֆիլմը: Լավագույն ռեժիսուրայի մրցանակը ստացել է Մարտին Սկորսեզեն` Hugo ֆիլմի համար: Լավագույն դերասան է ճանաչվել Ջորջ Քլունին, որը խաղացել է “Ժառանգներ” ֆիլմի գլխավոր դերը: Լավագույն դերասանուհի կոչմանն է արժանացել Մերիլ Սթրիփը “Երկաթե լեդի” ֆիլմի դերակատարաման համար:Լավագույն կատակերգություն կամ մյուզիլք մրցանակին է արժանացել Միշել Խազանավիչուսի Արտիստ ֆիլմը:Հանձնվել է նաեւ հատուկ մրցանակ. այն ստացել է Մորգան Ֆրիմանը: