
Իրանն հայտնել է, որ ԱՄՆ կառավարությունից նամակ է ստացել Հորմուզի նեղուցի վերաբերյալ: Հիշեցնենք, որ Իրանը սպառնացել էր փակել նեղուցը, եթե իր դեմ սահմանված պատժամիջոցների պատճառով չկարողանա նավթ արտահանել,- հաղորդում է Reuters-ը, Իրանի արտգործնախարարության խոսնակ Ռամին Մեհմանփարասթին հայտնել է, որ Թեհրանը դեռ չի որոշել՝ պատասխանելո՞ւ է արդյոք նամակին , թե՞ ոչ, նաև չի նշել, թե մասնավորապես ինչ էր գրված այնտեղ:Նա նաև ասել է՝ եթե Իրանը գտնի, որ կարիք կա նամակին պատասխանելու, ապա կպատասխանի: