Թեղուտ ՓԲԸ-ն հայտնել է, որ բնապահպանների գործողությունների հետեվանքով իրեն հասցվել է էական վնաս

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունվարի 15-ին բնապահպանների ձեռնարկած գործողությունների առնչությամբ “Թեղուտ” ՓԲԸ-ն հաղորդագրություն է տարածել: Դրանում մասնավորապես ասված է. “2012թ. հունվարի 15-ին` ժամը 14:40-17:00-ի սահմաններում մոտ 200 հոգուց բաղկացած անձանց մի խումբ հավաքվել է “Թեղուտ” ՓԲԸ տարածքներին հարակից տարածքներում: “Թեղուտ” ՓԲԸ ղեկավարության ներկայացուցիչները և ՀՀ ոստիկանության աշխատակիցները նախազգուշացրել են վերոհիշյալ խմբի անդամներին, որ առանց թույլտվության “Թեղուտ”ՓԲԸ տարածք մուտք գործելով՝ նրանք կխախտեն Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը:Վերոհիշյալ խումբը տարբեր վայրերից մոտեցել է “Թեղուտ” ՓԲԸ տարածքի սահմանանշումներին` փորձելով խախտել այն: “Թեղուտ” ՓԲԸ անվտանգության ծառայությունը ընկերության այլ աշխատակիցների օժանդակությամբ, գործելով ՀՀ օրենսդրությամբ և “Թեղուտ” ՓԲԸ կանոնադրությամբ իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում մասնակցել է ապօրինի գործողությունների ծավալումը “Թեղուտ” ՓԲԸ տարածքում կանխելուն ուղղված գործողություններին:Ապօրինի գործողությունների հետևանքով խաթարվել է “Թեղուտ” ՓԲԸ բնականոն գործունեությունը. ընկերությանը հասցվել է էական վնաս, և այժմ ընկերության իրավաբանական ծառայությունն ուսումնասիրում է այդ վնասի վերականգման առարկայով հայցի (հայցերի) ներկայացման հնարավորությունը”: 




Լրահոս