
armlur.am տեղեկացնում է ,որ ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Վիեննա, որտեղ հունվարի 16-17-ը կմասնակցի “Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի “Euromoney” համաժողովին:Ըստ ԿԲ հաղորդագրության՝ պատվիրակության կազմում են ԿԲ ֆինանսական համակարգի կայունության և զարգացման վարչության պետ Վահե Վարդանյանը և ֆինանսական համակարգի կարգավորման վարչության պետ Անդրանիկ Գրիգորյանը։Այցի շրջանակներում նախատեսված են Արթուր Ջավադյանի հանդիպումները եվրոպական մի շարք կենտրոնական բանկերի նախագահների, ինչպես նաև ֆինանսական կազմակերպությունների ղեկավարների հետ: