
Մեքսիկայի Գուադալաջարա քաղաքում ձերբակալվել են 4 կանայք, ովքեր մեղադրվում են երեխաների թրաֆիքինգով զբաղվող խմբի անդամներ լինելու համար, ովքեր իռլանդացի զույգերին երեխաներ են մատակարարել,-հաղորդում է Associated Press-ը: 21-ամյա մի կին ձերբակալվել է, երբ նրա ազգականը հայտնել է, որ կինը փորձել է վարձով տալ իր երեխային:Այդ կինը հայտնել է, որ իրեն վճարել են երեք կանայք, ովքեր ցանկացել են վերցնել երեխային` գովազդի համար լուսանկարներ անելու նպատակով:Ոստիկանությունը կարողացել է պարզել, որ այդ երեք կանայք պարբերաբար երեխաներ են տարել հյուրանոց, որտեղ նրանց որդեգրել են իռլանդացի զույգեր: