Միջերկրական ծովում խորտակված իտալական կրուիզային նավի զոհերի թիվն հասել է 6-ի:Հիշեցնենք, Costa Concordia նավը շաբաթ օրը սկսել էր խորտակվել Իտալիայի ափերի մոտ: Վթարի պահին Costa Concordia-ի վրա եղել է ավելի քան 4 հազար զբոսաշրջիկ: Ուղեւորներից մեծ մասին հաջողվել է փրկել: Այնուհանդերձ, 16 մարդ համարվում է անհետ կորած, եւս 50-ը` ստացել է տարբեր աստիճանի վնասվածքներ:Նավի խորտակման հստակ պատճառները դեռեւս անհայտ են: Նավապետ Ֆրանչեկո Սքեթինոյի հավաստմամբ, նավը բախվել է ծովային ժայռաբեկորի, որը նշված չի եղել ուղեցույց քարտեզում: Միաժամանակ, լրատվամիջոցները, հղում անելով Costa Crociere ընկերությանը, որին է պատկանել կրուիզային նավը, հայտնոմ են, թե խորտակման ամենահավանական պատճառ են հանդիսացել նավապետի սխալ գործողությունները, ով վարել է ծովային հսկան ափին բավականին մոտ: Բացի այդ, նավապետը խախտել է ճգնաժամային իրավիճակներում նախատեսված գործողության կանոնները:
Միջերկրական ծովում խորտակված իտալական Costa Concordia նավի զոհերի թիվն հասել է 6-ի
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ