
Մայիսի 10-ին, ժամը 19.12-ին տեղեկատվություն է ստացվել, որ Երևանի Ռուբինյանց փողոցում` «Երևան Սիթի» սուպերմարկետի մոտակայքում, ավտոմեքենայից առկա է գազի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «Աուդի» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել էլ. սյանը. ավտոմեքենայի գազի բալոնի ողջ պարունակությունն արտահոսել է:
Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն: