«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի Երեւանի գազաֆիկացման եւ գազամատակարարման մասնաճյուղը տեղեկացնում է, որ վթարավերականգնողական, ներմիացման աշխատանքներ կատարելու նպատակով մայիսի 12-ին ժամը 11:00-ից մինչեւ ժամը 18:00-ն դադարեցվելու է Աջափնյակ վարչական շրջանի Նորաշեն (16-րդ) թաղամասի թիվ 11, 14, 15, 16, 18, 19, 20, 21 եւ 47 հասցեների բազմաբնակարան շենքերի, իսկ ժամը 10-ից մինչեւ մայիսի 13-ի ժամը 18:00-ն Նուբարաշեն վարչական շրջանի Նուբարաշենի Չնքույշի, 9, 11, 13, 16, 18, 20 փողոցների առանձնատների եւ 11-րդ փողոցի թիվ 1, 2, 3, 5, 6, 7, 8, 9, 10, 11, 12, 13, 15, 16, 19, 21, 22, 23 բազմաբնակարան շենքերի գազասպառողների գազամատակարարումը:
Ընկերությունը հայցում է գազասպառողների ներողամտությունը եւ խնդրում է պահպանել անվտանգության կանոնները:
Գազանջատման վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ ստանալու նպատակով զանգահարեք 1-04 հեռախոսահամարով: