
Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնն իր շնորհավորանքներն է ուղղել Հայաստանից Եվրատեսիլ մրցույթի մասնակից Արամ Mp3-ին:
Այդ մասին նա գրառում է կատարել Twitter-ի իր միկրոբլոգում: ԱՄՆ դեսպանը մասնավորապես գրել է. «Առավոտը Եվրատեսիլից հետո: Արամ Mp3, քեզ աջակցում էր հայ ժողովուրդը և շատ ընկերներ և գործընկերներ: Շնորհակալություն և շնորհավորանքներ»:
Հիշեցնենք, որ Հայաստանի մասնակից Արամ MP3-ն իր «Not Alone» երգով զբաղեցրեց 4-րդ տեղը: «Եվրատեսիլ 2014» երգի մրցույթի հաղթող դարձավ Ավստրիայի ներկայացուցիչ Կոնչիտա Վուրստը` իր «Rise like a phoenix» երգով: