Փրկարար ծառայությունը մայիսի 11-ին, ժամը 08.08-ին ահազանգ է ստավել, որ Երեւանի Սեբաստիա փողոցի սկզբնամասում տեղի է ունեցել վթար:
Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ, ՀՆՓԱԻԿ եւ ՃԿԿ օպերատիվ խմբերը:
Պարզվել է, որ բախվել են «Մերսեդես» մակնիշի 34 SZ 676 եւ «Օպել Աստրա» մակնիշի 18 ՕՍ 295 պետհամարանիշների ավտոմեքենաները, ինչից «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենայի վարորդ` 1980 թ. ծնված Հ. Կ.-ն տեղափոխվել է հիվանդանոց, իսկ անձը չպարզված տղամարդ ուղեւորը տեղում զոհվել է: