
Մեծ Բրիտանիայի Քարդիֆ համալսարանի գիտնակնները հունվարի 16-ը ճանաչել են տարվա ամենադեպրեսիվ օրը,-գրում է The Wall Street Journal-ը, համաձայն երջանկության բանաձեւի, հենց այս օրը անգլիացիները եւ այլ եվրոպացիներ զգալու են հետսուրբծննդյան ընկճախտ, որը նրանց բերելու է այն մտքին, որ մոտ ժամանակներս նրանց սպասում է քիչ հաճելի անակնկալներ: Վատ տրամադրության պատճառներից մեկը փորձագետները անվանում են սառը եղանակը, կուտակված պարտքերը եւ չվճարված հաշիվները, ինչպես նաեւ փաստը, որ մինչեւ աշխատավարձը դեռ կա երկու շաբաթ: “Այս բոլոր գործոնները հունվարի երրորդ երկուշաբթին դարձնում են տարվա ամենատխուր աշխատանքային օրը”,-վստահ են գիտնականները: Նրանք նաեւ նշում են, որ մարդիկ, որոնք սիրում են իրենց աշխատանքը, “Տխուր երկուշաբթիի” հաղթահարում են ավելի հեշտ, քան նրանք, ովքեր աշխատում են առանց հաճույքի: Այս բանաձեւը ստեղծել է Քլիֆ Արնալը , սակայն աշխարհի շատ գիտնականներ համարում են, որ Քլիֆ Արնալի բանաձեւը տեղ չունի իրական գիտության մեջ: