
ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանի այսօր ստորագրած որոշմամբ Վլադիմիր Զաքիյանը ազատվել է ԼՂՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն: armlur.am -ը ԼՂՀ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից տեղեկանում է, որ վարչապետի մեկ այլ որոշմամբ Արմո Ծատրյանը, իր դիմումի համաձայն, ազատվել է ԼՂՀ վարչապետի վերահսկողական ծառայության պետի պաշտոնից՝ այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ