
Կրասնոյարսկում սպանվել է Սիբիրի դաշնային համալսարանի ուսանող 17-ամյա Հովհաննես Սահակյանը,- հաղորդում է Комсомольская правда թերթը: Սպանությունը տեղի է ունեցել հունվարի 13-ին, երբ Սահակյանը հյուր էր խոշոր բիզնեսմեններից մեկի տանը: Երեկոյան նրան խնդրել են ներքեւ իջնել եւ տաքացնել տանտիրոջ Lexus մակնիշի ավտոմեքենան: Երբ Սահակյանը բացել է մեքենայի ետեւի դուռը, հանցագործը կրակել է նախ նրա մեջքին, ապա գլխին: Մարդասպանին հաջողվել է թաքնվել: Դեպքի առիթով հարուցվել է քրեական գործ ՌԴ ՔՕ 105 (սպանություն) 222 (զենքի անօրինական շրջանառություն) հոդվածներով: Ենթադրվում է, որ մարդասպանը Սահակյանին շփոթել է Lexus-ի տիրոջ հետ: Աղբյուրը` 1in.am :