Չենք լռելու-ն որոշել է լռե՞լ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

“Չենք լռելու” երիտասարդական նախաձեռնությունը վերջին շրջանում կարծես ընդհատակ է անցել, և չնայած բանակում մահվան դեպքերը չեն պակասել, սակայն չի արձագանքում դրանցից որևէ մեկին: Խմբի ակտիվիստներից Հովհաննես Տիգրանյանը մեզ հետ զրույցում նշեց, որ ,Չենք լռելուե-ն փետրվարից կործանվող վանքերի մասին մեծ փուլ է սկսում: Բացի այդ, նախաձեռնությունը կենտրոնացած է նոր էլեկտրոնային կայքի ստեղծման վրա: “Մենք երբեք միայն բանակի խնդիրներին չենք անդրադարձել, պարզապես խելագարված զինվորի մասին տեսանյութը շատ մեծ աղմուկ էր բարձրացրել, և դրա համար է տպավորություն ստեղծվել, թե միայն բանակի խնդիրներին եք անդրադառնում”,- նշեց Հ. Տիգրանյանը` ավելացնելով, որ հենց իրենց շնորհիվ լուծվեց Սանահինի վանքի հարցը: “Վիդեոցիկլ ենք սկսում, ոչ միայն վանքի վատ վիճակն ենք ցույց տալու, այլև հոգեբանական մեթոդները օգտագործելով` ավելի ազդեցիկ ենք դարձնելու: Նման բան Հայաստանում չի կիրառվում կամ կիրառվում է նախընտրական քարոզարշավի ժամանակ”,- ավելացրեց Հովհաննես Տիգրանյանը: Հովհաննես Տիգրանյանի խոսքերով`”Չենք լռելու”-ի գերխնդիրն է բարձրացնել հարցեր և պարտադրել իշխանությանը տալ դրանց պատասխանները:




Լրահոս