
Ղրղըզստանի մայրաքաղաք Բիշքեկի մեկուսարանում դատապարտյալներն անկարգություններ են կազմակերպել: Նրանք իրենց բողոքն են հայտնում հունվարի 1-ից ուժի մեջ մտած` հարազատների հետ հանդիպումների սահմանափակումների որոշման դեմ: Բանտից լսվում են պայթուցիկների ձայներ: Հարազատների խոսքով` մեկուսարանի տարածքում կան վիրավորներ, քանի որ դեպքի վայր է ժամանել շտապ օգնության մեքենան:Պատիժների իրականացման պետական ծառայությունից հրաժարվել են մեկնաբանել կատարվածը: Բողոքի ակցիաներ են կազմակերպվել նաեւ տեղի գաղութներում: