![](https://armlur.am/wp-content/uploads/2012/01/16//16356.jpg)
Ռուսական Օմսկ քաղաքի Պատանի հանդիսատեսի թատրոնից մեկում, ամանորին մանկական ներկայացումներից մեկի ժամանակ, բեմում մահացել է 27-ամյա դերասան Վալերի Կուզմենկոն,- տեղեկացնում է Life News-ը:Վալերին, ով ոզնու կերպար էր մարմնավորում ներկայացման մեջ, չհասնելով կուլիսներ, հանկարծ ընկել է ու հարյուրավոր երեխաների առաջ մահացել: Շնորհիվ խաղընկերոջ հմուտ խաղի, հանդիսատեսը չի իմացել Վալերիի մահվան մասին: Վալերիի ընտանիքի անդամները զարմացել են իմանալով, որ նա կաթվածահար է եղել , քանի որ նա երբեք նախկինում առողջական խնդիրներ չի ունեցել: