armlur.am -ին Երեւանի քաղաքապետջարանից հայտնում են, որ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ հանձնարարել է նախագծանախահաշվային փաստաթղթեր ներկայացնել և հնարավորին կարճ ժամկետում ավարտել Սարալանջի, Միասնիկյան պողոտայի և Աթենքի փողոցի արհեստական քարաթափման և ամրացման պաշտպանիչ-կանխարգելիչ միջոցառումները։ Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։Մայրաքաղաքի փողոցներում երթևեկության բեռնաթափման նպատակով՝ քաղաքապետը հանձնարարել է նախապատրաստական աշխատանք տանել 2,5 կմ երկարությամբ Ուլնեցի-Ռուբինյանց, 4,4 կմ երկարությամբ և 25 մետր լայնությամբ Իսակով-Լենինգրադյան փողոցների և Քանաքեռ-Զեյթուն-Ավան վարչական շրջանները կապող ճանապարհատվածների շինարաական նախագծերի հետ կապված, որոնք նախատեսվում են իրականացնել ընթացիկ տարում:Առողջապահության վարչության պետը զեկուցել է, որ մայրաքաղաքի շուկաների և ստորգետնյա անցումների սանիտարական պատշաճ վիճակի ապահովման նպատակով իրականացվում է շարունակական վերահսկողություն: Հիգիենիկ հակահամաճարակային ծառայության հետ համատեղ կատարված ստուգայցերից հետո դրանցից երկուսի վերաբերյալ կայացվել է փակման որոշում: Այժմ այնտեղ ընթանում են վերանորոգման աշխատանքներ: Քաղաքապետը հանձնարարել է մայրաքաղաքի բոլոր ստորգետնյա անցումներում ուսումնասիրել և վերացնել եղած թերությունները, մասնավորապես ուշադրություն դարձնել լուսավորության վերականգնման և ապահովման ուղղությամբ:Տրանսպորտի վարչության պետը զեկուցել է, որ շարունակվում է հսկողությունը ինչպես մերձքաղաքային, այնպես էլ հասարակական տրասպորտի կանոնակարգման ուղղությամբ: Ըստ այդմ արձանագրվել է երթուղուց շեղման մեկ, վարորդների ծխելու 8 և սահմանված սանիտարական նորմերի խախտման 100 դեպք:”Շարունակելով ամենօրյա հսկողությունը՝ պետք է հետևել նաև, թե արդյո՞ք հայտնաբերված խախտումները կատարվում են նույն վարորդների կողմից: Մենք պետք է ձեռնարկենք բոլոր քայլերը՝ մեր քաղաքացիների համար պատշաճ սպասարկում ապահովելու ուղղությամբե,-նշել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը:Նշվել է նաև, որ Չինաստանից ներկրվող ավտոբուսների առաջին խմբաքանակը՝ թվով 139 ավտոբուս, արդեն Երևանում է: Առաջիկա օրերին սպասվում է նաև մյուս խմբաքանակի ներկրումը և փաստատթղթային ձևակերպումներից հետո`երթուղային նոր ցանցի ներդրմանը զուգահեռ, նոր ավտոբուսները կշահագործվեն:Կոմունալ տնտեսության վարչության պետը զեկուցվել է, որ հունվարից արդեն գործում է աղբահանության վարձավճարների գանձման նոր կարգը: Ըստ այդմ, քաղաքապետը հանձնարարել է ուժեղացանել հսկողությունը և ամեն ամիս կատարել բազայի վերաճշտում: Այն քաղաքացիներն ու տնտեսվարողները, ովքեր կխուսափեն կատարել պարտավորությունները՝ օրենքով սահմանված կարգով կենթարկվեն վարչական պատասխանատվության:Զեկուցվել է նաև, որ Երևանի ավագանու որոշմամբ մայրաքաղաքում գնվող օբյեկտների սեփականտերերի կողմից անշարժ գույքի և դրան հարակից ընդհանուր օգտագործման տարածքների պարտադիր բարեկարգման նպատակով կազմվել է 4210 նախագիծ, որոնք համաձայնեցվում են տնտեսավարող սուբյեկտների հետ` գարնանը բարեկարգման աշխատանքները համակարգված կազմակերպելու համար:Դպրոց չհաճախող դպրոցահասակ երեխաների թվի և չհաճախելու պատճառների վերաբերյալ հանրակրթության վարչության պետը նշել է, որ խնդրի կարգավորման նպատակով շարունակական և ամենօրյա աշխատանքներ են տարվում դպրոցների տնօրենների և ծնողների հետ:Վերահսկողության վարչության պետը զեկուցել է, որ նախադպրոցական ուսումնական հաստատություններում երեխաներին մատուցվող սննդի կազմակերպման, պիտանելիության ժամկետների պահպանման իսկությունը պարզելու և խախտումները հայտնաբերելու նպատակով՝ պարբերաբար կատարվում են անակնկալ ստուգայցեր: Արձանագրված խախտումների մասով տրվել են խիստ նկատողություններ:”Եթե մենք ստանձնել ենք շուրջ 28 հազար երեխաների անվճար հաճախելության ապահովման ծախսերը, ապա պարտավոր ենք պատշաճ ձևով հոգալ նաև նրանց սննդի կամակերպման հետ կապված բոլոր հարցերը: Հակառակ դեպքում համապատասխան միջոցներ կձեռնակվեն հաստատությունների ղեկավարներին պատասխանատվության ենթարկելու համար”,- նշել է քաղաքապետն ու հանձնարարել վարչական շրջանների ղեկավարներին շարունակել ամենօրյա հսկողությունը։Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է նաև համապատասխան նախագծեր և նախահաշիվ կազմել մայրաքաղաքի քաղաքացիական կացության ակտերի գրանցման գրասենյակների սպասարկման տարածքների վերանորգման աշխատանքների իրականացման նպատակով:
139 նոր ավտոբուսներ արդեն Երեվանում են
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ