
Շուկայի եւ սպառողների շահերի պաշտպանության պետական տեսչությունը Երեւանի բենզալցակայաններում արձանագրել է դեպքեր, երբ ռեգուլյար տեսակի բենզինը վաճառել են որպես սուպեր,- այս մասին այսօր հայտարարեց տեսչության պետ Լեւոն Խալիկյանը եւ հավելեց` եղել են դեպքեր, որ բենզալցակայանների գործունեությունը կասեցրել ենք: Ըստ Լեւոն Խալիկյանի` տեսչությունն ունի շարժական 2 լաբորատորիա, որոնք տեղում ստուգում են վաճառվող բենզինի օկտանային թիվը: Սակայն, տեսչության պետի խոսքերով, արձանագրված խախտումները եղել են որակի հետ կապված, իսկ “պակաս լցնելու” վերաբերյալ բողոքներ կամ բացահայտումներ չկան: