Հաջողակ կանադացին շահել է 50 մլն դոլար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կանադական Օնտարիո նահանգի բնակիչը վիճակախաղի տոմսովշահել է 50 մլն դոլար. հաղորդել են ազգային վիճակախաղի ներկայացուցիչները:

Նրանք նշել են, որ խաղացողի` հաղթելու հավանականութունն ունի 1-ը 28 միլիոնի հարաբերակցություն: Եվս 7 մարդ շահել է մեկական միլիոն դոլար:

Այժմ ողջ երկիրը սպասում է երջանիկ տոմսակների տերերի անունների հրապարակմանը. հաղորդում է ИТАР-ТАСС-ը:

Lotto Max վիճակախաղը Կանադայում անցկացվում է 2009-ից: Դրա շահումային ֆոնդը կարող է կազմել 50 մլն դոլար: Գլխավոր մրցանակը շահելու համար անհրաժեշտ է կռահել 1-ից մինչև 49-ը թվերից ընտրված 7 համարները:




Լրահոս