
Աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրն այսօր բացառիկ համերգով հանդես կգա Հայաստանում:
Համերգը կայանալու է Հայաստանի և Ֆրանսիայի նախագահների` Սերժ Սարգսյանի և Ֆրանսուա Օլանդի բարձր հովանու ներքո:
Նշենք, որ այս տարին Շառլ Ազնավուրի համար հոբելյանական է. մայիսի 22-ին լրանում է նրա ծննդյան 90-րդ տարեդարձը: Նրա նախորդ այցը Հայաստան տեղի է ունեցել 2013 թվականի հուլիսին, երբ շանսոնյեն 10-րդ «Ոսկե ծիրան»-ի պատվավոր հյուրն էր: