Այսօր` մայիսի 1-ին, Բուժքույրերի միազգային օրն է: Այս կապակցությամբ ՀՀ Առողջապահության նորանշանակ նախարար Արմեն Մուրադյանը շնորհավորել է Հանրապետության բոլոր բուժքույրերին` մաղթելով նրանց ամուր առողջություն և հաջողություններ` ինչպես անձնական կյանքում, այնպես էլ դժվարին ու շատ պատասխանատու աշխատանքում։
Շնորհավորական ուղերձում մասնավորապես նշվում է. «Հարգելի՛ բուժքույրեր, ջերմորեն շնորհավորում եմ բոլորիդ մասնագիտական տոնի կապակցությամբ։
Այն փաստը, որ ողջ աշխարհն է նշում բուժքույրերի օրը, անշուշտ, ձեր ունեցած չափազանց կարևոր դերակատարության խոսուն վկայությունն է։
Առողջապահության համակարգի ամենաստվար բանակը լինելով` դուք միաժամանակ մեծ բեռ եք վերցնում ձեզ վրա։
Առավել շատ շփվելով հիվանդի ու շահառուի հետ, բացի անհրաժեշտ բժշկական ծառայություններ մատուցելուց, հոգեկան ավելի մեծ աջակցություն եք ցուցաբերում նրանց։ Նախարարությունը բարձր է գնահատում հիվանդների ապաքինմանն ուղղված ամենօրյա ձեր նվիրումն ու ջանքերը, նրանց նկատմամբ ունեցած ձեր գթասրտությունն ու բարի վերաբերմուքը։ Անշուշտ, դուք նաև հոգսեր ու խնդիրներ ունեք, որոնց լուծումը մեր ուշադրության կենտրոնում կլինի։ Մեր բոլոր բուժքույրերին մաղթում եմ ամուր առողջություն, հաջողություններ` ինչպես անձնական կյանքում, այնպես էլ դժվարին ու շատ պատասխանատու աշխատանքում»։