
5-ամյա աղջիկն ընկել է Մոսկվայի կենտրոնում գտնվող բարձրահարկ շենքի 7-րդ հարկի տան պատուհանից եւ հրաշքով կենդանի մնացել: Երեխային ուղեղի ցնցումով տեղափոխել են Մորոզովսկյան մանկական հիվանդանոց:Լրատվամիջոցները տեղեկացնում են, որ միջադեպը տեղի է ունեցել Ստարոպիմենովսկյան նրբանցքի 13 բնակարանում: Աղջիկն ընկել է 7-րդ հարկից 6-րդ հարկում կախված ցացնի վրա եւ փրկվել: