
ՊՍԺ-ի շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչը Ֆրանսիայի ֆուտբոլի միության կողմից ճանաչվել է Ֆրանսիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ. գրում է L’Equipe-ն:
Ֆուտբոլիստը նման կոչման է արժանանում 2-րդ տարին անընդմեջ՝ առաջ անցնելով իր թիմակիցներ Տիագո Մոտայից և Տիագո Սիլվայից, նաև՝ «Մոնակոյի» կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսից:
Լավագույն մարզիչ է ճանաչվել «Լիլի» գլխավոր մարզիչ Ռենե Ժիրարը: