
Անգլերենի անվճար դասընթացներ կիրականցվեն հունվարի 16-ից ՀՀ արդարադատության նախարարությունում աշխատակիցների համար,- ինչպես armlur.am -ին տեղեկացրին նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, դասընթացներին մասնակցելու հայտ է ներկայացրել 43 աշխատակից, ովքեր, ըստ լեզվի տիրապետման մակարդակի, ընդգրկվել են անգլերենի կատարելագործման համապատասխան խմբերում: Նախատեսվում է շաբաթական մեկուկես ժամ տեւողությամբ երկու պարապմունք անցկացնել նախարարության շենքում` աշխատանքային օրվա ավարտին: